Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իմ մտորումները. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օրերին

Իմ մտորումները. Հայոց  Ցեղասպանության  100-ամյակի օրերին
27.10.2024 | 16:03

Գիտեմ, կարդալով վերնագիրը, տեղին հարց կծնվի`

ինչու հետադարձ հայայցք 2015-ին, երբ այսօր…

«երբ»-ի պատասխանը հրապարակման Հ.Գ.-ում:

Մի դար է անցել:

Բայց երբ ասում ենք հարյուր տարի, մեր ենթագիտակցության մեջ տարին է հետք թողնում, այսինքն՝ հաշվելի է դառնում…
Իրականում՝ մի դարը, մեծ հաշվով, ժամանակային ընկալումով շրջափուլային է. դարով են հաշվվում ու չափվում մարդկության պատմության կարևոր անցքերը:

Մեկ դարի ընթացքում տեղի ունեցած որևէ ժողովրդի կամ նրա պետություն –թագավորության ժամանակագրությունը մտորումներ Հայոց Ցեղասնության 100-ամյակի օրերին

կարող է նրան փառք ու հզորություն բերել կամ կործանում…
Մեր ժողովրդի մեկ դարը թերևս անհամեմատելի է ուրիշ ազգերի մեկ դարի հետ իր՝ պատերազմների առատությամբ, հարևան ու հեռավոր նվաճողների բազմազանությամբ ու դաժանությամբ, դաշնակիցների անդաշնությամբ, հարևանների ձեռքը մեր հոգևոր ու մշակութային ամբարներում, օտարության մեջ օտարի համար մեր ստեղծելու, բայց ձեռնունայն մնալու իրողությամբ, ուրիշի համար կռվելու և հաղթելու, բայց չգնահատվելու երախտամոռոթյամբ և մի քանի անգամ ցեղասպանության ենթարկվելու իրականությամբ:
Այդպես է ստացվել:
Եվ այդպես՝ դարեր կամ հարյուրավոր տարիներ:

Ի՞նչ ենք սովորել մենք մեր դարերից:

Գրեթե՝ ոչինչ:
Հարյուր և ավելի տարի է անցել մարդու արյունը երակներում սառեցնող ու սահմռկեցնող Հայոց Ցեղասպանությունից, ու մենք դեռ ոչինչ չենք արել ոչ միայն մեր հայրենիքը վերադարձնելու համար, այլև արդարությունը հաստատելու և մեղավորներին պատժելու համար:
Մի քանի պետությունների կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ՝ հայերիս, քաղաքական շահ չի բերել. որոշ պետություններ դա արել են ազնիվ մղումներով․ շնորհալություն նրանց, որոշ երկրներ շահարկում են այդ դաժան իրողությունը՝ իրենց շահը փնտրելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում:

Այդ բոլորը քաղաքականություն է, որին հայերիս պես միամիտ մարդիկ ՝որպես հոմանիշ, անբարոյականություն բառն են համարժեք գտել:
Բայց դա բնավ այդպես չէ: Քաղաքականությունը պահանջում է լինել հետևողական, ունենալ ճկուն միտք, խորամանկություն, այո՛, երբեմն՝ դավադիր, պատմական հիշաչարություն, իրավական գրագիտություն, կազմակերպվածություն, ազգային արժանապատվության սուր զգացողություն, համարձակություն, երբեմն ցիմիղմի հասնող, եթե պետք է, նաև կաշառելու ունակություն ու էլի մի քանի պիտանի հատկանիշներ:
Մենք սրանցից ո՞րն ունենք:

Ո՛չ մեկը:

Եվ այդուհանդերձ, հարյուր տարի է՝ուզում ենք մեր նահատակ պապերի՝ մի ողջ ժողովրդի կոտորածի անմարս իրողության և զոհի բարդույթից ազատվել:

Ազատվել ու վե՞րջ:

Իսկ խլված հայրենիքի վերադա՞րձը, միլիոնավոր մարդկանց արյան գի՞նը, կամ այն երեխաների ծնու՞նդը, որ հարյուր տարում չծնվեցին, իսկ ազգի հոգևոր, մշակութաստեղծ, կենսաբանական ժառանգականության շարունակականությու՞նը, որ ընդհատումներ է տվել, այո՛, հենց այդ նսեմացնող բարդույթը:
Այս բոլորը ասես մոռացել էինք և կորուստների նոր փուլ մտանք: Ճիշտ է, մինչ անցյալ դարասիզբ շատ բան ենք տանուլ տվել, բայց պարգև ստացանք գուցե մեր բարեհաճ դիցերից մեր անկախության տարիները, որոնք պիտի դարձնեինք մեր կորսված դարերի կորսված պետականության վերականգնման հաղթանակ և տոն։ Բայց այդ ամենը վատնեցինք, որովհետև մեր մի մասը զբաղված էր մեր երկիրը քանդել-թալանելով, իսկ մյուս մասը՝ որպես բողոք՝ երկրից հեռանալով:
Ի՞նչ կասեին, ո՛չ, ի՞նչ կանեին մեր Ազգի Մեծերը՝ Հայկ Նահապետը, Արտաշես Բարեպաշտը, Տիգրան Մեծը, Արշակ Երկրորդը, Պապ թագավորը, Կիլիկիո արքաները, Մաշտոցն ու Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Մագիստրոսը,Ներսես Շնորհալին ու Հայոց Դատաստանագրքի հայրը՝Մխիթար Գոշը,և բազում Մեծերը Ազգիս...
Այո՛, ի՞նչ կանեին իրենք՝տեսնելով անօրեն իշխանների հայրենադավությունն ու անհագ արծաթապաշտությունը:
Ինչպե՞ս կվերաբերվեին մեզ՝ մեր այս մոլորված ու
ոգեթափ վիճակը տեսնելով:
Ինչպե՞ս կկանխեին երկրիս ներսում այս սոդոմ-գոմորը՝ արքաները երևի՝ պատժելով, իմաստունները՝ ոգեղեն խոսքի հորդորով:
Այս հարցերի պատասխանը գուցե և շատերս գիտենք, սիրելի՛ հայեր․ դա Հայրենիք, Ազգ և Աստված-անխախտ Միությունն է, որի խախտումը ազգերին տանում է կործանման:

Եկե՛ք այդ պատասխանը և՛ նքներս մեզ տանք, և՛մեր հզոր արքաներին հավաստիացենք, որ Հայը չի պարտվել և երբեք չի պարտվի Հոգով ու Ոգով:

Տանք նաև հարված պատիժը հայրենադավ իշխանիկներին, որպեսզի ոչ ոք այլևս չհամարձակվի հանուն իր փառքի և հարստության դավել Ազգին ու Հայրենիքին։

Իսկ մեր ժողովրդի բոլոր ժամանակների թշնամիներին մի անխախտ պատասխան ունենք Արքայից Արքա Տիգրան Մեծի պայքարի սկզբունքով.
Մենք դեռ կարող ենք գծել նորովի
Եռաթև նետի սլացքով անկանգ
Սահմաններն Հայքի...

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Ինչո՞ւ հանկարծ 9-ը տարի հետո հիշեցի այս գրառումս, որը չի հրապարակել ժամանակին:

Որովհետև այսօր տագնապը մեծ է, իսկ մենք՝ թմբիրի մեջ:

Մեզ խաղաղություն են խոստանում:

Խաղաղությունը չեն խոստանում, խաղաղությունը հաղթանակով են ապահովում-
նախ՝ քաղաքական Հաղթանակ:

Եվ պատրաստ լինել հուժկու հակահարվածի:

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ